Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերի միավորմանը![]() 10 ապրիլի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բանկերի միավորմանը: Այդ մասին ապրիլի 10-ին Երևանում լրագրողներին է ասել ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը`կիպրոսյան TDA Holding Limited ընկերության (“Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 99,99 տոկոս սեփականատեր) կողմից “Կասկադ բանկի” բաժնետոմսերի 100 տոկոսի ձեռքբերման գործարքի ավարտից հետո: “Մենք պատրաստ ենք վարկային գիծ տրամադրել, ընդ որում սահմանել ենք առավելագույն չափերը` մինչև 3 տարի ժամկետով մինչև 30 տոկոս միավորված կապիտալից”,-ասել է նա: Այդ առնչությամբ Ա.Ջավադյանն ասել է, որ վարկերի տրամադրման հայտեր դեռևս չեն ներկայացվել: Ողջունելով երկրի բանկային հատվածի խոշորացման գործընթացը, գլխավոր բանկիրը հրաժարվել է կանխատեսել բանկերի օպտիմալ քանակը բանկային համակարգում: “Այսօրվա դրությամբ գործում է 21 բանկ, եթե հետագայում նրանց քանակը նվազի, հասնելով 14-17-ի, նույնիսկ այդ դեպքում մեր բանկային հակամարգում ոչինչ չի փոխվի”,-ասել է նա: Այդ համատեքստում ՀՀ ԿԲ նախագահը հավաստիացրել է, որ ոչ մի հայկական բանկում լուրջ խնդիրներ չեն արձանագրվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |