Թուրքիան պատասխանատու է Ադրբեջանին հղած իր խոսքերի համար, հավաստիացնում է Էրդողանը

Թուրքիան պատասխանատու է Ադրբեջանին հղած իր խոսքերի համար, հավաստիացնում է Էրդողանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ադրբեջաներեն լեզվով: Իր ուղերձում Էրդողանը գրում է, որ “ Թուրքիան պատասխանատու է Ադրբեջանին տված իր խոսքերի համար և խնդրում է ոչ մի բանի մասին չմտահոգվել:”

Այնուհետև Էրդողանը նշում է նամակում, որ “Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվել”: Այո, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն հաշվի ենք առնում Ադրբեջանի շահերը: Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն անցնում է Ղարաբաղի խնդրի լուծման միջով”,-հաղորդում է 1news.az-ը` հղում անելով “Հյուրիեթին”:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---