Հայաստանի Արմավիրի մարզում շահագործման հանձնեցին $36,33 մլն արժողությամբ ջրատարը![]() 10 ապրիլի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի Հուշակերտ գյուղում գտնվող վերանորոգված հատված, ներկա գտնվել ջրատարը շահագործման հանձնելու արարողությանը: 2009թ. մեկնարկած եւ 36,33 մլն դոլար ընդհանուր արժողությամբ այս ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ծրագրի իրականացումը սկսվեց 2009 թվականի հոկտեմբերին եւ կավարտվի 2011 թվականի հունիսին: Ծրագիրն ուղղված է Արմավիրի եւ Թալինի համակարգերում ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը եւ գյուղական բնակավայրերում զբաղվածության աճին: Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստեղծելու մոտ 9000 կարճաժամկետ գյուղատնտեսական աշխատատեղ, իսկ միջնաժամկետ ապագայում այն կապահովի լրացուցիչ 2400 մշտական աշխատատեղ` ի հաշիվ 7000 հա գյուղատնտեսական հողերի ջրամատակարարման ավելացման: "Գլխավոր ջրատարի վերականգնման ծրագիրը նախատեսվում էր իրականացնել երկու սեզոնների ընթացքում, սակայն եղանակային պայմանները թույլ տվեցին աշխատանքներն ավարտել մեկ սեզոնում: Արդյունքում առնվազն 20 հազ. հա հող կայուն ոռոգում ստացավ",- ասաց ՀՀ Ջրային տնտեսության պետականա կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում ջրատարի բացման ժամանակ: Ընդ որում, նա ճշտեց, որ ջուրը խողովակաշար է հասնում Արաքս գետից եւ Թուրքիայի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն երկու երկրներն այն կիսում են: Ծրագրով նախատեսվում է վերականգնել Արմավիրի եւ Թալինի վեց գլխավոր ու միջտնտեսական ջրատարները: Մինչեւ ապրիլի 10-ը 81,9 կմ ընդհանուր երկարությամբ ջրատարներից վերականգնվել է 61,1 կմ-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |