Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Վուդրո Վիլսոնի շիրիմին![]() 12 ապրիլի 2010 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում, ապրիլի 12-ին կայցելի Վաշինգտոնի մայր տաճար և ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Արարողությանը և Հայաստանի նախագահի հետ հետագա հանդիպմանը Վաշինգտոնում կմասնակցեն ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները: Նախագահը հանդես կգա ուղերձով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ և կմեծարի նրանց, ովքեր վերապրել են ցեղասպանությունը և ներկա կգտնվեն արարողությանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Վուդրո Վիլսոնը Վուդրո Վիլսոնը ԱՄՆ 28-րդ նախագահն է: Նրա նախագահության երկրորդ ժամկետը (1916) նշանավորվեց ԱՄՆ-ի մասնակցությամբ Առաջին համաշխարհային պատերազմին և ակտիվ դիվանագիտական ջանքերով, ուղղված հետպատերազմյա խաղաղ կարգավորմանը (“Վուդրո Վիլսոնի 14 կետերը”): 1919թ. նա դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր: Վիլսոնն ԱՄՆ առաջին նախագահն էր, ով պաշտոնական այցով եղավ Եվրոպայում, մասնակցեց Փարիզյան խաղաղ կոնֆերանսին: Վիլսոնի առաջարկները հիմք ծառայեցին Վերսալի պայմանագրի համար: Վիլսոնն Ազգերի լիգայի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր, սակայն ԱՄՆ Սենատը մերժեց այդ կազմակերպությանն անդամակացելու վերաբերյալ առաջարկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |