Հովիկ Աբրահամյանը լիբանանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Հովիկ Աբրահամյանը լիբանանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

PanARMENIAN.Net - “Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց շոշափելու նաև միջխորհրդարանական համագործակցությունը”,- ասել է Հովիկ Աբրահամյանը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ երկու երկրները մեծ հաջողություններ են արձանագրել նաև միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով: Երկու երկրները միջազգային կառույցներում աջակցել են միմյանց Հայաստանի և Լիբանանի համար կարևոր հարցերում: Նա բարձր է գնահատել նաև եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ:

Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Հայաստանում ջերմությամբ են հիշում 1997 թվականին Նաբիհ Բըրրիի` Հայաստան կատարած այցը և բարձր են գնահատում այն: ՀՀ Ազգային ժողովի նախագահը լիբանանցի իր գործընկերոջը հրավիրել է նրա համար նախընտրելի ժամկետներում կրկին այցելել Հայաստան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ հիշյալ այցի ժամանակ Լիբանանի խորհրդարանի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի խողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---