Վաշինգտոնում բացվում է միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթաժողովը

Վաշինգտոնում բացվում է միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում այսօր աշխատանքն է սկսում միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցում է 47 երկիր, ՄԱԿ-ի, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության և Եվրամիության ներկայացուցիչներ:

Երկօրյա գագաթաժողովն ամենախոշոր միջազգային համաժողովը կլինի ԱՄՆ-ում 1945թ. ՄԱԿ-ի սահմանադիր ժողովից ի վեր:

Հյուրերի դիմավորման հանդիսավոր արարողությունը կսկսվի տեղական ժամանակով երեկոյան ժամը 5-ին: Դրանից հետո տեղի կունենա ընդհանուր աշխատանքային ընթրիք , որի գլխավոր թեման կդառնա միջուկային զենքի տարածման սպառնալիքի մասշտաբների և ժամանակակից աշխարհում միջուկային ահաբեկչության քննարկումը:

Երեքշաբթի կայանալու են ընդլայնված կազմով նիստերը` նվիրված միջուկային սպառնալիքին հակազդելու հարցերին:

Մեկ շաբաթ առաջ Օբամայի վարչակազմը ներկայացրեց ԱՄՆ-ի միջուկային դոկտրինը, որտեղ գլխավոր համաշխարհային սպառնալիքը համարվեց միջուկային ահաբեկչությունը և միջուկային զենքի տարածումը: Իրանի ու ԿԺԴՀ-ի նախագահները գագաթաժողովի չեն հրավիրվել, հաղորդում է euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---