Հայաստանի ավագ դպրոցներում կսովորեն որակապես նոր դասագրքերով![]() 12 ապրիլի 2010 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրության և գիտության նախարարությունը թույլ չի տա երկրի ավագ դպրոցներում օգտագործել այն նոր դասագրքերը, որոնք պատշաճ գնահատական չեն ստացել համապատասխան մասնագետների կողմից: Այդ մասին կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսում ապրիլի 12-ին հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ամփոփելով նախկինում հայտարարված մրցույցի նախնական արդյունքները: Մրցույթի ընթացքում քննարկվել է նոր 16 ծրագրային լոտեր այն դասագրքերի համար, որոնք շրջանառության մեջ կդրվեն դպրոցներում նոր ուսումնական տարում: “Նախարարությունը պատասխանատվություն ստանձնեց ու համարձակություն ունեցավ կանխել նոր դասագրքերի շրջանառությունը կրթական ոլորտոմ”,-ասել է նա: Նախարարը չնշեց այն առարկաները, որոնց դասագրքերը չեն ստացել պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմերի դրական եզրակացությունը` նշելով, որ, մասնավորապես, 3-4 առարկաներով ավագ դպրոցում նոր դասագրքեր չեն լինի: “Բազմիցս է ասվել, որ ավելի դյուրին է կանխել վատ դասագրքի մուտքը կրթական գործընթաց, քան հետո այն առգրավել շրջանառությունից”,-ասել է նախարարը: Այս համատեքստում Ա.Աշոտյանն ասել է, որ ուսումնական գործընթացում 4 տարի շրջանառվելուց հետո, դասագիրքը պատուհաս է դառնում ուսուցիչների, աշակերտների, հանրության համար: Աշոտյանը հավելել է նաև, որ նախարարությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի նոր դասագրքի բացակայությունը չանդրադառնա կրթական գործընթացի որակի վրա: Նախարարը տեղեկացրել է, որ 12-13 դասագրքերի վերաբերյալ արդեն կա նախնական դրական եզրակացություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |