Հայաստանի ուսանողներն ու ասպիրանտները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանի ԲՈՒՀ-երում

Հայաստանի ուսանողներն ու ասպիրանտները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանի ԲՈՒՀ-երում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական (100 կրթաթոշակ) և հետբուհական (15 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ինչպես նաեւ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2010 թվականի մայիսի 4-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---