Երեւանի եւ Դամասկոսի համալսարաններում կխորացվեն արաբագիտական եւ հայագիտական ուսումնասիրությունները![]() 12 ապրիլի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Սիրիայում գտնվող Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նիղար Դահերի եւ Դամասկոսի համալսարանի ռեկտոր Վաիլ Մալլայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ եւ Դամասկոսի համալսարանի միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հետ կապված հարցեր: Արամ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ գործունեությունն ու գիտական եւ կրթական ծրագրերը: Կողմերը կարեւորել են փոխադարձաբար ԵՊՀ-ում եւ Դամասկոսի համալսարանում արաբագիտական եւ հայագիտական ուսումնասիրությունների հետագա խորացումը եւ ընդլայնումը: Երկուստեք շեշտվել է երկու համալսարանների ղեկավարների հանդիպումների եւ խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |