ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ 7 նոյեմբերի 2001 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Թաիր Թաղիզադեի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովի այսօրվա նիստում կլսվի նախագահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տրամադրելու մասին հարցը: Նախկինում այդ հարցը ընդգրկվել էր նոյեմբերի մեկի նիստի օրակարգում, սակայն Սենատի ընդունած օրինագծի քննարկումը հետաձվել էր: Ամերիկայի հայկական լոբբիստական կազմակերպությունները ջանում են, որ սենատորների ու ներկայացուցիչների միջեւ փոխզիջման արդյունքում փաստաթղթում ավելի հստակ ձեւակերպվեն նախագահի` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշման նախապայմանները: Կանոնակարգի համաձայն` համաձայնեցման հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո հարցը պետք է փոխանցվի կոմիտեի ընդհանուր ժողովի քննարկմանը: Դրանից հետո որոշումը վերջնականորեն կհաստատվի Կոնգրեսի երկու պալատների կողմից եւ կտրվի նախագահի ստորագրմանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |