“Արմավիան” ուղիղ հաղորդակցություն է բացել Հնդկաստանի հետ

“Արմավիան” ուղիղ հաղորդակցություն է բացել Հնդկաստանի հետ

PanARMENIAN.Net - Ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը`“Արմավիա” ավիաընկերությունն ապրիլի 13-ին բացել է երկար սպասված չվերթը դեպի Հնդկաստանի մայրաքաղաք` Դելի: “Ուղիղ հաղորդակցության բացումը թույլ կտա խորացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները և նպաստել դրանց զարգացմանը”,- Դելիի միջազգային օդանավակայանում լրագրողներին ասել է հնդկական Minar Trevels զբոսաշրջային ընկերության տնօրեն , Հնդկաստանում “Արմավիայի” գլխավոր ներկայացուցիչ պարոն Դուգալը:

Իր հերթին, ընկերության Միջին Արևելքի տարածաշրջանային տնօրեն Կոլյա Խաչատրյանն ավելացրեց, որ Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու մեջ: “Հնդկական կողմն առաջարկում է իրականացնել այս չվերթը շաբաթական մեկի փոխարեն երկու անգամ, և այստեղ հսկայական հեռանկարներ կան երկկողմ համագործակցության համար”,- ասել է նա:

Նոր չվերթի պաշտոնական շնորհանդեսի նախօրեին “Արմավիան” Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում հանդիպում էր կազմակերպել նպատակային լսարանի հետ: Հանդիպման ընթացում Հնկաստանի քաղաքացի-ուսանողներին պատմել են ընկերության և նրա պլանների մասին, մասնավորապես, ներկայացրել են նոր Երևան-Դելի ուղիղ չվերթը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների մոտ: Հանդիպման ընթացում 5 հնդիկներ առավել մեծ հետաքրքություն են ցուցաբերել նոր չվերթի նկատմամբ և ընկերության կողմից հրավեր են ստացել մասնակցել նրա շնորհանդեսին: Երևան-Դելի-Երևան չվերթն իրականանալու է երեքշաբթի օրերին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---