ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բաքվի ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի տեղեկությունների համաձայն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր նախաձեռնությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղին փաստացի անկախության տրամադրումը: Մեկնաբանելով միջնորդների առաջարկները` քաղաքագետ Էլհան Մեհթիեւը իր հոդվածում համոզվածություն է հայտնում, որ «համանախագահների այցը տարածաշրջան ընդլայնված կազմով հավաստում է այն, որ օրակարգի մեջ է մտցվում փարիզյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման տարբերակը»: Դա, նրա կարծիքով, «ճնշում է Ադրբեջանի վրա» եւ կոչված է «ստիպել Ադրբեջանը հրաժարվել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---