ՀԿԵՈւ-ն օգտագործում է իր վագոնները Կովկաս-Փոթի լաստանավային երթուղով լրացուցիչ եկամուտ ստանալու համար14 ապրիլի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային երթուղով Հայաստանից բեռների փոխադրման արժեքը վերաբերում է միայն Ռուսաստանին պատկանող վագոններ բեռնված բեռներին: Այդ վագոնների համար նավափոխադրավճարը կազմում է 1300 դոլար/վագոն: Հայաստանից "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ին պատկանող վագոններով բեռների տեղափոխման նավափոխադրավճարը կազմում է 3800 դոլար/վագոն: Երկու դեպքում էլ տերմինալային ծախսերը կազմում են 900 դոլար: "ՌեյլՎնեշտրանս" ՍՊԸ մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին հատկացված ծովային գծի մեկնաբանության մեջ ասվում է, որ ՀԿԵՈւ-ն, իր տնօրինության տակ ունենալով մեծ քանակությամբ ՌԵՈւ վագոններ, իր վագոններով բեռներ է տեղափոխում, որպեսզի հետո դրանց օգտագործման համար վճար վերցնի: Սակայն, աղբյուրի համաձայն, Ռուսաստանում այդ վագոնները չեն բեռնում, և ծովային գիծը ստիպված է դատարկ ուղարկել դրանք Հայաստան, ինչը շահավետ չէ Կովկաս-Փոթի լաստանավային գծին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |