Ռուբեն Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է![]() 14 ապրիլի 2010 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է: “Հայ-թուրքական գործընթացը պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն և Թուրքիան պարզ առևտուր են վարում, և հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այդ սակարկության մասն են”,-ասել է պրոֆեսորը: Նրա կարծիքով, եթե Անկարային հաջողվի ամերիկյան վարչակազմից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները, ապա Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարելի է սպասել որոշակի առաջխաղացման, բայց ոչ լիարժեք վավերացման: “Թուրք-ամերիկյան առևտուրը դեռ այն մակարդակում չէ, որպեսզի Անկարան Արձանագրությունների հարցում անցնի հաջորդ քայլին”,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը` փորձագետը նշեց, որ ՀՀ նախագահի այցն ԱՄՆ ցույց տվեց, որ Հայաստանը զիջումների չի գնա ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերում: Բացի դրանից, նա հայտարարեց, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ցույց է տվել հայկական Սփյուռքի համախմբվածությունը: Սաֆրաստյանն ավելացրեց, որ հիմա Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան Թուրքիան, և, ի տարբերություն Անկարայի, պաշտոնական Երևանն ապացուցել է, որ միջազգային ասպարեզում հուսալի գործընկեր է: Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` նա հայտարարեց, որ հավատում է, որ ԱՄՆ այժմյան վարչակազմը կճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |