Ստեփանակերտում հարգել են Արթուր Մկրտչյանի հիշատակը

Ստեփանակերտում հարգել են Արթուր Մկրտչյանի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին` ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 18-րդ տարելիցի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և, հարգանքի տուրք մատուցելով անվանի պետական ու քաղաքական գործչի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրմաքարին:

Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կենտկոմի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, զինակիցներ ու հարազատներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Արթուր Մկրտչյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահն է, ՀՅԴ անդամ: Սպանվել է 1992թ. ապրիլի 14-ին սեփական տանը, չպարզված հանգամանքներում:

Արթուր Մկրտչյան

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ. ԼՂԻՄ Հադրութի շրջանում: Մինչեւ 1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնում ընտրվելը Հադրութի շրջանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր, պատմաբան, ՀՅԴ անդամ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---