ԱԶԲ. 2010-ին Հայաստանում ՀՆԱ աճը կարող է կազմել 1,5-3 տոկոս

ԱԶԲ. 2010-ին Հայաստանում ՀՆԱ աճը կարող է կազմել 1,5-3 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական աճը զգալիորեն կախված է Ռուսաստանի տնտեսության աշխուժացումից և այդ երկրում գտնվող հայ աշխատանքային ներգաղթյալների կողմից իրականացվող դրամական փոխանցումներից: 2010-ի վերջին Հայաստանում ՀՆԱ աճը կարող է կազմել 1,5-3 տոկոս: Այդ մասին խոսվում է Ասիական զարգացման բանկի “Հետճգնաժամային մակրոտնտեսական կառավարում” թեմայով զեկույցում:

Դրամական փոխանցումների ծավալները, ԱԶԲ կանխատեսումներով, տարվա ընթացքում մեծանալու են մոտ 10-15 տոկոսով: Միաժամանակ, նույն կանխատեսումների համաձայն, արտահանման ծավալները 2010-ին աճելու են 5,2 տոկոսով, ընդ որում այդ ցուցանիշը կհասնի 11,8 տոկոսի, ինչը պայամնավորված կլինի ալմաստի մշակման, քիմիական արդյունաբերության և մետաղագործության ոլորտների աճով: Ներկրման ծավալը կազմելու է 4,7 տոկոս, այնուհետև հասնելու է 5,1 տոկոսի:

Բացի դրանից, նշվում է, որ արժեզրկումը պահպանվելու է 4,5-5 տոկոսի սահմաններում, չնայած նրան, որ բնական գազի ներկրման սակագների 17 տոկոս բարձրացումը հանգեցնելու է կոմունալ ծառայությունների, տրանսպորտի և սպառողական ապրանքների գնաճին:

Հայաստանի բյուջեով նախատեսված տնտեսական աճը 2010-ին պլանավորված է արժեզրկման 1,2 տոկոսի չափով 4±1,5 տոկոսի մակարդակում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---