Երևանում կայացել է “Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում” ձեռնարկի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Երևանում կայացել է “Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում” ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկում ներկայացված հետազոտություններն անցկացվել են “Համագործակցության հանուն ժողովրդավարության” կենտրոնի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Ձեռնարկի նպատակն է հետազոտել կրոնական անհանդուրժողականության և խտրականության հնարավոր դրսևորումները, առաջարկել և վերլուծել ՀՀ օրենսդրությունը կրոնի կամ հավատի ազատության վերաբերյալ, և հիմնվելով արդյունքների վրա, Հայաստանի իշխանություններին ներկայացնել առաջարկություններ, որոնք նպաստում են կրոնական հանդուրժողականության զարգացմանը:

“Մենք երկու ուղղությամբ հետազոտություններ ենք անցկացրել Հայաստանում կրոնական ազատությունների վերաբերյալ: Առաջին ուղղությունը վերաբերվում է իրավական հարցերին, իսկ երկրորդը ներկայացնում է տարբեր ոլորտներում կրոնական հանդուրժողականության դերը և իրավիճակը: Պարզվեց, կրոնական օրենսդրությունը Հայաստանում լուրջ վերանայումների կարիք ունի, մասնավորապես “Խղճի և կրոնական կազմակերպությունների ազատության մասին” օրենքում”,- ասել է “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը:

Հետազոտությունների ընթացքում թերություններ են նկատվել ԶԼՄ-ների ոլորտում և հանրակրթական հաստատություններում, որտեղ արձանագրվել են կրոնական անհանդուրժողականության ընդգծված դրսևորման դեպքեր: Օրինակ, Լոռու մարզում տնօրենը ստիպել է երեխաներին դառնալ Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---