ՀՀ ԱԳՆ. Վաշինգտոնում Անկարային չհաջողվեց շաղկապել Ղարաբաղի հարցը հայ-թուրքական գործընթացի հետ![]() 14 ապրիլի 2010 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ ախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է ԼՂ հարցը քննարկվել էրդողանի հետ հանդիպմանը` Է.Նալբանդյանն ասել է. “Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, և պատասխանը եղել է այն, ինչ եղել է, այն ինչ ասել ենք մինչ այժմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ”: “Չեմ կարծում , որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառներ բացակայում են”, նշել է արտգործնախարարը: Ըստ Է.Նալբանդյանի, ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել և ԼՂ հարցում Հայաստանը երբևէ որևէ զիջման չի գնա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: “Նաև պետք է նկատի ունենալ, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաև եռանախագահող երկրների դիրքորոշումն է:”,-ասել է ԱԳ նախարարը: “Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, և նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը, և հանգել ենք Արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը: Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել Արձանագրությունները և գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը”,-ասել է ՀՀ արտգործնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |