Հովհաննես Ավոյանը վերընտրվել է UITE ձեռնարկությունների միության նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - UITE տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ է վերընտրվել Հովհաննես ավոյանը` երկու տարի ժամանակով: Միության նախագահի և վարչության անդամների ընտրությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, միության հոբելյանական նիստի ժամանակ` նվիրված կազմակերպության 10-ամյակին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս UITE ձեռնարկությունների միության մամլո քարտուղար Ռուզաննա Ապրեսյանն ասել է, որ երկու տարի ժամանակով վարչության անդամներ են ընտրվել Arminco, Synopsys Armenia, Unicomp ընկերությունները, “Նորք” վերլուծական կենտրոնը, GNC Alfa, iCon Communications, Virage Logic, Business Development Advisor, իսկ վերահսկողական գործառույթներն իրականացնելու է Orange Armenia ընկերությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ոչ կառավարական կազմակերպությունը 2000 թ.-ից ներկայացնում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառի ձեռնարկությունների շահերը: Միության հիմնադիրներն են` Հայաստանի IT ոլորտի մասնավոր ընկերությունները: վերջին տվյալների համաձայն, միության կազմում են 40 ընկերություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---