Հայաստանի մայրաքաղաքում և 8 մարզերում ծառեր կտնկեն

PanARMENIAN.Net - Արդեն 40 տարի նշվող "Երկրի օրվան" նվիրված միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում աղբահավաք և ծառատունկ կանցկացվի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն պետական այրեր, շոու-բիզնեսի, կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպանատների աշխատակիցներ, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցականներ, ուսանողներ, «Արևորդի» Էկո- ակումբների սաներ, կամավորներ:

1970 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես "Երկրի օր":

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---