Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակն է տարել ՀԱՀ հավաքականի նկատմամբ

Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակն է տարել ՀԱՀ հավաքականի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը:

Առաջին խաղում Մոնղոլիան հանդիպել է Հյուսիսային Կորեայի հետ և պարտվել 22:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի մրցակիցը ՀԱՀ հավաքականն էր: Բոլոր երեք շրջաններում հայ հոկեիստներն առավելություն ունեին և հաղթեցին 9:2 հաշվով: Հանդիպման լավագույն հոկեիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի 8 համարը` Հակոբ Ավետիսյանը:

Ապրիլի 15-ին կայանալու են Հայաստան- Հյուսիսային Կորեա և Մոնղոլիա- ՀԱՀ հավաքականների հանդիպումները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---