Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից![]() 15 ապրիլի 2010 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը դժգոհ է ԱՄՆ դիրքորոշումից որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հաճախ միակողմանի դիրքորոշում է զբաղեցնում` պաշտպանելով Հայաստանին: Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ գործունեությունից: Մենք այդ մասին բացահայտ կերպով հայտարարում ենք: Ադրբեջանը բազմիցս տարբեր մակարդակներում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում իր իրավունքներն ոտնահարելու և իր տարածքային ամբողջականությունը խախտելու մասին: Սակայն, ցավոք սրտի, այդ հարցում ԱՄՆ որոշ օղակներում և ինստիտուտներում հայկական լոբբիի ազդեցության տակ կորցնում են չեզոքությունը և բացահայտ կերպով պաշտպանում են Հայաստանին”,- ասել է Հասանովը: Նրա խոսքերով, ԱՄՆ ջանքերն ուղղված են Հայաստանին ծանր տնտեսական ճգնաժամից դուրս բերելուն, միաժամանակ Վաշինգտոնը ճնշում է գործադրում հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի վրա` պահանջելով նրանից քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ալի Հասանովի խոսքերով, դա չի համապատասխանում ԱՄՆ կողմից իրականացվող առաքելությանը, հատկապես որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: “Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում ձգտում է խաղաղության, հակամարտության լուծման, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և իր միջազգային նախագծերում Հայաստանի ներգրավման, ապա թող ստիպի Երևանին հրաժարվել զավթողական քաղաքականությունից”,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ադրբեջանում շուրջ մեկ տարի թափուր է մնում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: 2009-ի աշնանը խոսակցություններ կային այն մասին, որ Բաքու է մեկնելու ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, սակայն տեղեկատվությունը չի հաստատվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |