Ռիչարդ Կիրակոսյան. Բաքուն կարող է ձախողել հայ-թուրքական գործընթացը` պատերազմ սկսելով Ղարաբաղում![]() 15 ապրիլի 2010 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Բաքուն կարող է տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկ քայլով` փոքր ռազմական գործողություն սկսելով Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ներկայումս համաշխարհային հանրությունը նույնպես զգում է պատերազմի վտանգը, որը հետո կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: “Ոչ Արևմուտքը, ոչ Արևելքը չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Ադրբեջանում գիտեն, որ եթե պատերազմ սկսեն, պարտվելու են: Սակայն, ցավոք, այդ երկրում որոշումները կայացնում են այնպիսի անգրագետներ, ինչպիսին է Սաֆար Աբիևը”,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ռազմական գործողությունները Ղարաբաղի դեմ կարող են սկսվել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մի փոք միջադեպից: Փորձագետը նշել է, որ հայկական կողմը, հաշվի առնելով պատերամի վերսկսման վտանգը, միջոցներ է ձեռնարկում այն կանխելու համար: Մասնավորապես, մի կողմից, Հայաստանը ցույց է տալիս Բաքվին հայկական ԶՈւ հզորությունը, մյուս կողմից` հանգստացնում է Բաքվին` հայտարարելով, որ պատերազմի վերսկսման համար պատճառներ չկան: Նա համոզվածություն է հայտնել, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում ճանապարհ կհարթի հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայման համար, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: “Ռուսաստանը մեծ փորձ ունի տարածաշրջանի սառեցված հակամարտությունների հարցում, իսկ Ղարաբաղն այն տարածաշրջններից մեկն է, որտեղ ռուսական զորքեր չկան, և դրա կարիքը չկա”,-ասել է փորձագետը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |