Ապրիլի 16-ին Ազգային պատկերասրահում կբացվի Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես![]() 15 ապրիլի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ներկայացված կլինեն Ցեղասպանությանը վերաբերվող հայ հին և ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ. Գևորգ Բաշինջաղյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Սարգիս Խաչատուրյան, Արա Շիրազ, Հակոբ Հակոբյան, Հարություն Հարությունյան, Հարություն Հակոբյան, Ղազար Միրզոյան, Արարատ Սարգսյան և այլք: Ցուցահանդեսի ընթացքում կլինի նաև գրքի շնորհանդես, ուր կներկայացվեն ցուցահանդեսի աշխատանքները, Եղեռնի պատկերասրահից ֆոտոներ, մինչ այժմ չհրատարակված փաստավավերագրական նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Ցեղասպանության թանգարանը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը: Օժանդակող` ՀՀ Մշակույթի նախարարություն, Ազգային պատկերասրահ: Ինչպես հայտնում է ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական կենտրոնը, ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |