Հայաստանի ԿԲ-ն զգուշացնում է էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների մասին![]() 15 ապրիլի 2010 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող խարդախությունների մասին: Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ քաղաքացիներին էլեկտրոնային փոստով (e-mail) կամ բջջային հեռախոսակապի տեքստային հաղորդագրությունների միջոցով (SMS) կատարվում են առաջին հայացքից խիստ գրավիչ առաջարկներ, որոնք իրականում իրենցից ներկայացնում են աշխարհում բավականին լայն տարածում գտած խարդախության սխեմաների բաղկացուցիչ մասեր: Օրինակ, քաղաքացիներին առաջարկվում է ինչ-ինչ գործարար նախաձեռնությունների շրջանակում ցուցաբերել որոշակի աջակցություն` շռայլ վարձատրության դիմաց: Մասնավորապես, առաջարկվում է բանկերից մեկում բացել բանկային հաշիվ, այնուհետև դրամական արագ փոխանցումների որևէ համակարգով ստանալ միջոցներ, մուտքագրել այդ միջոցները բացված բանկային հաշվին և փոխանցել նախանշված ուղղությամբ: Քաղաքացիներին առաջարկվում է վաստակել գումարներ առանց տնից դուրս գալու, մասնավորապես` փոստով ուղարկել անձնագրի վավերացված պատճենները և ժամանակ առ ժամանակ ստորագրել որոշակի փաստաթղթեր և դրանք տալ նոտարական վավերացման կամ քաղաքացիները տեղեկացվում են, որ ստացել են ժառանգություն կամ շահել են խոշոր գումար, որոնց ձևակերպման և հետագա տնօրինման համար անհրաժեշտ է վճարել որոշակի գումար: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որևէ կերպ արձագանքելուց և նկարագրված սխեմաների մասին որևէ էական տեղեկատվություն ունենալու, այդ թվում` դրանց մեջ ՀՀ որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության դեպքում տեղեկացնել` 54-50-88 կամ 56-16-01 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info_fiu@cba.am էլեկտրոնային փոստին (տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |