Գալուստ Սահակյան. Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու առիթ է փնտրում![]() 15 ապրիլի 2010 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այս պահին հանդարտ ընթացք ունի, իսկ ռազմատենչ հայտարարություններն ու բանսարկությունները Ադրբեջանի ղեկավարությունը դարձրել է գործելաոճ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ Սահակյանի, հայկական կողմն այժմ ղեկավարվում է նրանով, որ հստակ ներկայացնում է հայ հանրությանը պաշտոնական Երևանի դիրքորոշումը այդ հարցում: “Իսկ Ադրբեջանի ղեկավարության բարձրացրած աղմուկը հասցեագրված է ներքին լսարանին”,-ասել է նա: Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Սահակյանն ասել է, որ Հայաստանի նախագահի վաշինգտոնյան այցից հետո, միջազգային հանրությունը նոր եզրակացություններ կանի հայկական կողմի օգտին: “Այդ ուղղությամբ արդեն կա դրական տեղաշարժ, քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը վերաբերում է միայն Հայաստանին ու Թուրքիային,-ասել է նա,-ես այնուամենայնիվ կողմ եմ այն տեսակետին, որ հայ-թուրքական սահմանը կբացվի”: Ինչ վերաբերում է Մևլուդ Չավուշօղլուի Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնելու նախաձեռնությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը գնահատել է դա որպես պարզամիտ սեթևեթանք, որին նույնիսկ հարկավոր չէ պատասխանել: “Բնականաբար, Թուրքիան այժմ ևս “փորձում է “քիթը խոթել” ղարաբաղյան հակամարտության մեջ, սակայն դա նրան ոչ ոք թույլ չի տա: Իսկ թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան կբացի սահմանն այն դեպքում, եթե հայկական կողմը վերադարձնի Աղդամն ու Ֆիզուլին Ադրբեջանին, տեսանելիորեն ցույց է տալիս, որ թուրքական կողմին ինչ-որ առիթ է հարկավոր սահմանը բացելու համար”,-նշել է հայ պատգամավորը: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար, Հայաստանը չի գնա զիջումների ղարաբաղյան գործընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |