Մոսկվայում տեղի կունենա Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված երեկո![]() 15 ապրիլի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Խնուսի մասին գրած Սամվել Մհերյանի “Մենավոր բազե” գրքի շնորհանդեսը: Ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցուն կից երիտասարդական միությունը “Խնուս” մշակութային հիմնադրամի հետ համատեղ Մոսկվայում երեկո է կազմակերպելու, որի ընթացքում ներկայացվելու է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառը: Երեկոյի ընթացքում Երևանից ժամանած “Խնուս” մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանը կներկայացնի իր նոր պատմավեպը, որ վերնագրել է “Մենավոր բազե”: Այն պատմում է Խնուս գավառի մասին: Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է “Եդեմական այգի” ֆիլմը, որում հանդիսատեսները կտեսնեն գավառի բնությունն ու քարտեզը: “Մենավոր բազե” գրքի հիմքում ընկած են փաստագրական նյութեր: Վեպում նկարագրվում է Օսմանյան կայսրության հակահայկական ամենաարյունալի ժամանակաշրջանը, ներկայացվում է թուրքական լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի հայերի կյանքի վերջին տասնամյակը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |