Վանիկ Զաքարյանը նշանակվել է 2010 թվականի շախմատի Օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի անդամ

Վանիկ Զաքարյանը նշանակվել է 2010 թվականի շախմատի Օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային Ֆեդերացիա) նախագահ Կիրսան Իլյումժինովը Օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի անդամ է նշանակել Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի պատվավոր նախագահ և ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին:

2010 թվականի շախմատի Օլիմպիադան տեղի կունենա Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականն արդեն սկսել է պատրաստվել Օլիմպիադային: Հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ օրերս ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Երևանում: Հավաքներին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---