Էրդողան. “Ոչ ոք իրավունք չունի պարտադրել Թուրքիային իր հիշողությունները”

Էրդողան. “Ոչ ոք իրավունք չունի պարտադրել Թուրքիային իր հիշողությունները”

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ասում է, որ հայ-թուրքական սահմանը փակ կմնա այնքան ժամանակ, մինչև չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիայի վարչապետն այսպիսի հայտարարություն է արել Վաշինգտոնից Անկարա վերադառնալուն պես:

“Մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք այն ժամանակ, երբ հակամարտությունը կարգավորված կլինի”, - ասել է Թուրքիայի վարչապետը: Միևնույն ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավատարիմ է Ցյուրիխում Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների դրույթներին:

“Մենք հարգում ենք այն սկզբունքները, որի համաձայն “պայմանագրերը պետք է ճշտությամբ կատարել”: Սակայն ոչ ոք իրավունք չունի պարտադրել Թուրքիային իր հիշողությունները, քանի որ Թուրքիան երբեք չի փորձել նման բան անել ուրիշի հանդեպ”, - ասել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News agency-ը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---