ՀՀ սփյուռքի նախարարությունն առաջարկել է ստեղծել համահայկական կերպարվեստի ընկերակցություն![]() 15 ապրիլի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում կերպարվեստի օրերի անցկացման կազմակերպական կոմիտեի նիստ: Ներկա էին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, լիբանանահայ նկարիչ Սոնյա Տաշջյանը և նախարարության` կազմկոմիտեի անդամ-աշխատակիցներ: Ողջունելով ներկաներին` նախարար Հ. Հակոբյանը խոսել է այս տարվա հունիսի վերջին “Հայ նկարիչների և քանդակագործների համահայկական համաժողով” կազմակերպելու նախագծի մասին: Այնուհետև ներկաները հանդես են եկել առաջարկություններով և հարցեր են ուղղել տիկին Հակոբյանին: Նախարարն առաջարկել է ստեղծել “Կերպարվեստի համահայկական ընկերակցություն”, որի արդյունքում ոչ միայն առավել սերտ կլինի սփյուռքահայ արվեստագետների կապը հայրենիքի հետ, այլ նաև հնարավորություն կստեղծվի միմյանց ճանաչելու և ակտիվ համագործակցելու: Տիկին Հակոբյանը կարևորել է երիտասարդ արվեստագետների դերը` առաջարկելով ստեղծվելիք ընկերակցության կազմում նրանց համար ունենալ առանձին բաժին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |