Ապրիլի 28-ին Քնեսեթը քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը![]() 16 ապրիլի 2010 - 16:19 AMT PanARMENIAN.Net - “Ես որևէ կապ չեմ տեսնում տարածաշրջանում 95 տարի առաջ եղած դեպքերի և այսօրվա աշխարհաքաղաքականության հետ, սակայն իրականությունն այսպիսին է”, - նշել է նա: Մերեց խմբակցության նախագահ, պատգամավոր Հայիմ Օրոնը, ով խորհրդարանում Ցեղասպանության ճանաչման համար գլխավոր պայքարողն է, ապրիլի 28-ին Քնեսեթում քննարկման կդնի Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն, նրա խոսքերի համաձայն, նա թերահավատորեն է տրամադրված, քանի որ ապրիլի 24-ը, երբ ամբողջ աշխարհում հիշելու են Ցեղասպանության ողբերգության օրը, շաբաթ օր է, իսկ Օրոնը մտադիր է այդ պայթունավտանգ թեմայի քննարկումը սկսել ապրիլի 28-ին` խորհրդարանի արձակուրդից հետո: “Ես մշտական կապի մեջ եմ հայկական կազմակերպությունների հետ, բայց այս տարի կառավարությունը”ավելի շուտ կթաղի” այն, քան անցյալ անգամ, - ասել է Օրոնը IzRus-ի հետ զրույցի ժամանակ: - Ներկայում բանակցություններ են ընթանում Երևանի և Անկարայի միջև, ու շատերը խորհուրդ են տալիս չխանգարել նրանց: Ես կապ չեմ տեսնում տարածաշրջանում 95 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և ներկա աշխարհաքաղաքականության միջև, սակայն իրականությունն այսպիսին է”: Զեև Էլկինին (“Լիկուդ”) կոալիցիայի նախագահի պաշտոնին նշանակելուց հետո, Օրոնը կորցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր միակ դաշնակցին: “Նախկինում նա ղեկավարում էր “Իսրայել-Հայաստան” միջխորհրդարանական խումբը, սակայն հիմա կտեսնենք, թե ինչ ճնշում կգործադրեն կոալիցիայի իր ընկերները: Շուտով ես նրանց հետ կխոսեմ… Չնայած Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սառեցմանը, ես թերահավատորեն եմ տրամադրված”, - ընդգծել է Օրոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |