Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը![]() 16 ապրիլի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել ռուսական “Գեղարվեստական գրականություն” հրատարկչությունը, “ԱՊՀ ժողովրդների դասական գրականությունը” շարքում: Գրքում ընդգրկվել են V-XIX դարերի հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև բանահյուսության նմուշներ` հին էպիկական ասքեր, միջնադարյան երգեր, հեքիաթներ: Գրքերը պատկերազարդված են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի աշխատանքներով: Նախաբանի հեղինակն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: “Հավերժական իմ Հայաստան” գիրքը լույս է տեսել 20300 նմուշ տպաքանակով և վաճառվելու է ԱՊՀ բոլոր երկրներում”,-պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել են Հայաստանում “Ռուսհամագործակցության” մամլո ներկայացուցչությունում: Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ և Հայաստանի հայտնի հասարակական գործիչներ, գրողներ: Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ գծով դաշնային գործակալությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |