ՀԱԿ-ը վճռական է տրամադրված գազի սակագների դեմ պայքարում![]() 16 ապրիլի 2010 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երթ անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Հայաստանի Վարչական դատարանի շենքը` ՀԱԿ ուղերձը փոխանցելու համար, որում բողոք է արտահայտվում գազի սակագների բարձրացման դեմ ՀԱԿ հայցի մասնակի ընդունման մասին վարչական դատարանի որոշման և գործի գրավոր դիտարկման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ինչպես նկատեց Մուսինյանը, վարչական դատարանի որոշումը օրենքի կոպիտ խախտում է, քանի որ դատարանն իրավունք ունի նման որոշում ընդունել միայն այն դեպքում, երբ գործը հասարակական արձագանք չունի: "Բայց ՀԱԿ հայցն աննախադեպ երևույթ է Հայաստանի անկախության պատմության մեջ, քանի որ դրա տակ ստորագրել են 7320 բաժանորդներ, ինչը զանգվածային հասարակական արձագանքի ապացույցն է",- նկատեց նա: Մուսինյանը հաղորդեց նաև, որ ուղերձը փոխանցվել է Հայաստանի Վարչական դատարանին ու կցվել գործին: "Մենք կօգտագործենք ցանկացած օրինական մեթոդներ, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի գազի գների բարձրացման մասին պետական մարմինների որոշումը",- ընդգծեց ՀԱԿ մամլո քարտուղարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |