Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբին անդամակցում է արդեն 150 կոնգրեսական![]() 17 ապրիլի 2010 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբին անդամակցում է արդեն 150 կոնգրեսական: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱԱՀ): Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումից հետո խմբին միացել են ևս երեք կոնգրեսականներ` Ջուդի Չուն Կալիֆորնիայից, Նիկի Ցոնգասը Մասաչուսեթսից և Ջիմ Մատեսոնը Յուտայից: “Ես շարունակելու եմ պայքարը նրա համար, որպեսզի Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ճանաչվեն Հայոց ցեղասպանություն”,- ասել է Նիկի Ցոնգասը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |