Վիգեն Հայկազյան. Խայտառակություն է, որ 21-րդ դարի սկզբում ցեղասպանության երևույթը դեռ առկա է

Վիգեն Հայկազյան. Խայտառակություն է, որ 21-րդ դարի սկզբում ցեղասպանության երևույթը դեռ առկա է

PanARMENIAN.Net - Անցած ամիս ԱՄՆ ազգային կրոնական խմբերի ներկայացուցիչները դիմել էին ԱՄՆ Կոնգրես` հերթական անգամ արծարծելու համար Դարֆուրի ցեղասպանության հարցը: Արևելյան Աֆրիկայում խաղաղության հաստատման հրեական, մահմեդական և քրիստոնյա կազմակերպությունների կոալիցիայի Սուդանի միջկրոնական աշխատանքային խմբի իր գործընկերներին է միացել նաև Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը: Այդ մասին ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:

“Ապրիլը չափազանց կարևոր ամիս է և հարկավոր է իմանալ, որ այն հայտարարվել է “Ցեղասպանությունների կանխարգելման ամիս, քանի որ, հենց այդ ամսին են սկսվել Հոլոքոսթը և Հայաստանի, Ուկրաինայի, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ժողովրդներին պատուհասած արհավիրքները”,-ասել է արքեպիսկոպոս Վ.Հայկազյանը: “Խայտառակություն է, որ 21-րդ դարի սկզբում ցեղասպանությունը դեռ առկա է: “Եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, ապա ցեղասպանության դրսևորումներ այլևս չէին լինի”,-ասել է արքեպիսկոպոսը:

Միջկրոնական խումբը հանդիպել է նաև Վիսկոնսին նահանգից սենատոր Ռասս Ֆեյնգոլդի հետ, որը ևս միանում է ցեղասպանության դեմ պայքարին: Ֆեյնգոլդն ասել է, որ արդեն բազմիցս է կոչ արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: “Որպես Հայոց ցեղասպանության մասին Սենատի բանաձևին սատարող սենատոր, ես բավարարված եմ նրանով, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը”,-ասել է Ֆեյնգոլդը:

Վիգեն Հայկազյան. Խայտառակություն է, որ 21-րդ դարի սկզբում ցեղասպանությունը դեռ առկա է

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---