Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ապրիլի վերջին Նալչիկում կայանալիք “Գրան պրի” մրցաշարին

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ապրիլի վերջին Նալչիկում կայանալիք “Գրան պրի” մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանցի գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ապրիլի 25-ից մայիսի 8-ը ՌԴ Նալչիկ քաղաքում կայանալիք ”Գրան պրի” մրցաշարի 3-րդ փուլին:

Լիլիթ Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ կաշխատի իր բոլոր ուժերն օգտագործել Գրան պրիում: “Ես շատ լուրջ եմ պատրաստվում այս մրցաշարին, քանի որ մասնակիցները շատ ուժեղ են: Իսկ արդեն հունիսին ես կմասնակցեմ Ջերմուկում կայանալիք Գրան պրիին”,-հավելել է Մկրտչյանը:

Հայ շախմատիստներից բացի, հանդես կգան նաև Համփի Քոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Քրամլինգը (Շվեդիա), Նանա Ձաղնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոլտուլ Բաթհույագը (Մոնղոլիա) և Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---