Զարգացած տնտեսություն ունեցող երկրներում գործազուրկների թիվը բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը![]() 17 ապրիլի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Տնտեսության դանդաղ աճի և ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների պայմաններում, գործազրկության միջին մակարդակը զարգացած տնտեսությամբ երկրներում բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը: Այս մասին ասված է ՖԲՆ “Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները” վերնագրով հրապարակման մեջ: 2010 թ. զարգացած տնտեսություն ունեցող շատ երկրներում զբաղվածության աճը դրական կլինի, սակայն գործազուրկների աճի մակարդակը բարձր կմնա մինչև 2011 թ. վերջը: Բացի այդ, նշվում է, որ մակրոտնտեսական քաղաքականության սովորական աղբյուրները` դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, զբաղվածության խթանման համար կմնան առաջնահերթ գործիքներ` տնտեսության ակտիվացման վրա ներգործելու ճանապարհով: “Սկզբունքային նշանակություն ունի նաև ֆինանսական սեկտորում վիճակի կարգավորումը, հաշվի առնելով, որ աշխատատար ճյուղերը մեծ մասամբ կախված են բանկային վարկից”, - նշված է ՖԲՆ հրապարակման մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |