Լեռնիկ Ալեքսանյան. Հայ-թուրքական գործընթացում դիվանագիտական ինտրիգներն արդեն չեն աշխատում![]() 17 ապրիլի 2010 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն պարզեց միջազգային հանրության համար, թե որոնք են Հայաստանի ու Թուրքիայի իրական մտադրությունները հայ-թուրքական մերձեցման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ըստ Ալեքսանյանի, վերջին սրացումները Հայաստանի ու Թուրքիայի միջև իրենց արդյունքը տվեցին, քանի որ պարզ դարձան կողմերի իրական մտադրությունները: “Այսինքն, այդ սրացումների շնորհիվ, հայ-թուրքական գործընթացը հասավ մի կետի, որտեղ դիվանագիտական ինտրիգներն արդեն չեն աշխատում, այլ կոնկրետ քայլեր են հարկավոր այդ ուղղությամբ”,-նշել է նա: Պատգամավորը նշել է նաև, որ ապրիլի 24-ից հետո բանակցությունները Թուրքիայի հետ կշարունակվեն, ինչն առավելապես կախված է թուրքական կողմից: “Անշուշտ, ապրիլի 24-ից հետո որոշ ժամանակ բանակցություններ չեն լինի: Սակայն, բանակցությունների բացակայությունը ևս դիվանագիտություն է”,-ընդգծել է նա: Նա նաև համաձայնվել է իր գործընկեր Գալուստ Սահակյանի նախկինում հնչեցված այն մտքի հետ, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նույնիսկ առանց Արձանագրությունների վավերացման, սակայն, Ալեքսանյանը դժվարացել է ասել, թե երբ դա տեղի կունենա: “Սակայն, կարևորն այստեղ ոչ թե սահմանի բացումն է, այլ հայ-թուրքական հարաբերությւունների հաստատումը, ինչը շատ բարդ հարց է”,-նշել է նա: Ինչպես նշել է Լեռնիկ Ալեքսանյանը, ՀՀ ղեկավարության այն հայտարարությունները, թե խելամիտ ժամկետներն ավարտվում են ապրիլի 24-ին, ուղղված էին նրան, որ Թուրքիան, վախենալով լսել ԱՄՆ նախագահից “ցեղասպանություն” բառը, վավերացնի Արձանագրությունները: “Սակայն, ինչպես տեսնում ենք, փաստորեն դա չազդեց Թուրքիայի վրա”,-նշե;լ է նա: Ս.Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին Ալեքսանյանը նշել է, որ դա միանգամայն նորմալ է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային գործընթացներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |