Սան-Պաուլուում տեղի կունենա "Ցեղասպանության նախատիպը մեր օրերում" միջազգային խորհրդաժողովը18 ապրիլի 2010 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-24-ը Սան-Պաուլուում տեղի կունենա "Ցեղասպանության նախատիպը մեր օրերում" միջազգային խորհրդաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց Zoryan Institute-ի տնօրեն Ջորջ Շիրինյանը: Zoryan Institute-ը խորհրդաժողովի կազմակերպիչներից մեկն է: "Նման խորհրդաժողովի անցկացումը լավ հնարավորություն է ոչ միայն պատմական իրադարձությունների տարելիցը նշելու, այլև տեղեկացվածությունը բարձրացնելու համար այնպիսի սարսափելի երևույթի մասին, ինչպիսին ցեղասպանությունն է",- ասաց Ջորջ Շիրինյանը: Նրա խոսքով, Բրազիլիան առաջին պետություններից մեկն էր, որը ստորագրեց ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան ու վավերացրեց այն 1952 թվականին: Բացի դրանից, Սան-Պաուլու նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |