Ուրուգվայի պետական դպրոցներում 6-րդ դասարանցիներին պատմելու են Հայոց ցեղասպանության մասին19 ապրիլի 2010 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի պետական դպրոցներում նոր ուսումնական տարում 6-րդ դասարանի աշակերտներին Հոլոքոսթից բացի պատմելու են նաև Հայոց ցեղասպանության մասին: Ծրագրի նախաձեռնողն է Ուրուգվայի զբոսաշրջության փոխնախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, որն անցյալ տարի հանդես էր եկել համապատասխան առաջարկով: “Հայերիս համար շատ կարևոր է, որպեսզի ուրուգվայցիների երիտասարդ սերունդը իմանա ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Միայն Ցեղասպանության ճանաչումով կարելի է կանխարգելել դրա կրկնությունը”,- ասել է Լիլիան Քեշիշյանը “Կոմիտաս” ռադիոժամին տված հարցազրույցում (Մոնտեվիդեո): Նա նաև հաղորդել է, որ պատրաստվում է նմանատիպ ծրագրի դասավանդման առաջարկով հանդես գալ երկրի ավագ դպրոցների համար` հատուկ կազմված դասագրքերով: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |