ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԿԸ ՀԱՎՆԱԿԱՆ Է ԿՀԱՄԱԼՐՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ մոտակա ժամանակներս «Հայկական ավիաուղիներ» ընկերության պարկը կհամալրվի եւս մեկ ինքնաթիռով: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո կենտրոնի ղեկավար Սերժ Մանուկյանը, քննարկվում է ինքնաթիռի լիզինգային գնում կատարելու հնարավորությունը: Հավանական է, որ դա լինի «Բոինգ» ընկերության ինքնաթիռ: Անդրադառնալով Քաղաքացիական ավիացիայի եվրոպական համաժողովի պահանջներին, այն է` օդային բախումների կանխարգելման (ACAS) եւ բախումների մասին ավտոմատ զգուշացման (TECAS) համակարգերի տեղադրում դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռներում ` Մանուկյանը ասել է, որ մինչ այժմ ՀՀ ՔԱԳՎ-ն չի ստացել այդ համակարգերի տեղադրման ժամկետներին վերաբերող պաշտոնական ոչ մի փաստաթուղթ: Նրա խոսքերով, ներկայումս Երեւանից դեպի Եվրոպա բոլոր չվերթները կատարվում են միայն Ա-310 ինքնաթիռով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---