Հայաստանի հոկեյի հավաքականին հանձնվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գավաթը![]() 20 ապրիլի 2010 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Հայաստանի հոկեյի հավաքականի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Մարզաշխարհի ներկայացուցիչների անունից Գագիկ Ծառուկյանը ողջունել է հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի Բ խմբի մրցաշարի խաղերին փայլուն մասնակցություն ցուցաբերելու կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ բոլորի համար անակնկալ էր Հայաստանի հոկեյի հավաքականի հաջողությունը և ընդհանրապես Հայաստանում հոկեյի մրցաշար անցկացնելու փաստն ինքնին: Գագիկ Ծառուկյանը և իր կողմից պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցել հավաքականին և հավատացրել, որ հետևողական է լինելու այդ հարցում: Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հոկեյի հավաքականին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գավաթը: Հավաքականի անդամները նաև օլիմպիական համազգեստներ են ստացել, ասվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |