Հայկ Դեմոյան. Թուրքական Հանրապետությունը կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը![]() 20 ապրիլի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում ոչնչացրել է հայ մշակույթի հուշարձանները`կոպտորեն խախտելով Լոզանի պայմանագիրը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում “Մշակութային ցեղասպանություն” միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, մշակութային ժառանգության ոչնչացումը պատժելի հանցագործություն է, և հայկական կողմը բոլոր փաստերն ունի, որոնք վկայում են Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման մասին: Ինչպես ասել է Դեմոյանը, Հայաստանը պատրաստ է այդ փաստերը ներկայացնել ցանկացած միջազգային ատյան: “Մենք պետք է գործենք և համարժեք գնահատական տանք այնպիսի գործողություններին, ինչպիսին էր, օրինակ, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը”,-ասել է պատմաբանը: Ըստ նրա, այսօր Թուրքիան, կանխազգալով ահագնացող վտանգը, հայտարարում է Ախթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը ստանձնելու պատրաստակամության մասին, սակայն դա սուտ է: “Անկարան այդ հայտարարություններով ցանկանում է խուսափել պատասխանատվությունից”,-նշել է Հայկ Դեմոյանը: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |