2 նոյեմբերի 2001 - 21:56 AMT
PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման հանձնաժողովը տեղափոխել է Սենատի նախորդ օրը ընդունած օրինագծի քննարկումը: Այդ օրինագիծը նախատեսում է լիազորել երկրի նախագահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու իրավունքով: Մինչ այդ օրինագծի քննարկման հարցը ընդգրկվել էր նոյեմբերի մեկին կայանալիք նիստի օրակարգում: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության մամլո քարտուղար Էլինա Սուլեյմանովայի տեղեկությունների համաձայն` 907-րդ ուղղման վերանայման հարցի քննարկումը կարող է կայանալ արդեն վաղը: Ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին` մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Միեւնույն ժամանակ ըստ Ամերիկա-ադրբեջանական խորհրդի նախագահ Ջեյհուն Մոլլազադեի ունեցած տեղեկությունների` Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ օրինագծի քննարկումը համաձայնեցման հանձնաժողովը կսկսի նոյեմբերի 6-ից ոչ շուտ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: