Էդուարդ Աբրահամյան. Ջավախահայությունը քաղաքական ու մշակութային վակումում է գտնվում![]() 20 ապրիլի 2010 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց կայացավ Հայաստանի Ազգային նեոպահպանողական շարժման ցույցը` ուղղված Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների Խորհրդին աջակցությանը մայիսի վերջին Վրաստանում կայանալիք մունիցիպալ ընտրություններում: "Այս հանրահավաքը մի սովորական հանրահավաք չէ: Այս հանրահավաքը հանուն իշխանության ձգտման մի քաղաքական ուժի պահանջ չէ, այն համահայկական նպատակներ է հետապնդում: Սա մի պայքար է հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ազգի, հանուն մեր ժողովրդի",- ցույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային նեոպահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքով, այսօր վրացական իշխանություններն առանց բացատրության արգելում են հայրենի Ջավախք տանել հայկական գրքեր, թերթեր, օրացույցներ և այլ մշակութային արժեքներ: "Այսինքն` հայն իր սեփական հայրենիքում` Ջավախքում, հոգևոր սովի է մատնված, ստիպված է գործել տեղեկատվական շրջափակման պայմաններում: Քանի որ հայերենը չունի իրավական կարգավիճակ` վրացական իշխանությունները ջավախահայությանը պարտադրում են վրացերենը: Հետևողականորեն փակվում են հայկական հասարակական, մշակութային, երիտասարդական, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունները: Արդյունքում ջավախահայությունը հայտնվում է քաղաքական ու մշակութային վակումում",- նշել է Աբրահամյանը` ավելացնելով, որ այդ ամենը կատարվում է մի պետության մեջ, որը "իբրև թե համարվում է եվրոպական արժեքներով առաջնորդվող երկիր": Հայաստանի Ազգային նեոպահպանողական շարժման առաջնորդն ընդգծել է, որ վրացական իշխանությունները ջավախահայության մտավորականությանը և քաղաքական ակտիվիստներին ենթարկում են հալածանքների: "Արդարության և սեփական իրավունքների համար պայքարող մարդիկ վաղուց բանտերում են: Հիմա հարկավոր է թև ու թիկունք լինել մեր հայրենակիցներին, պետք է տեր կանգնենք ջավախահայության իրավունքներին",- ասել է նա: Էդուարդ Աբրահամյանի խոսքով, վրացական իշխանությունները ողջ Վրաստանում, ինչպես նաև Ջավախքում, անխնայորեն վրացացնում կամ, նույնն է թե, խլում են հայկական պատմական կոթողները, վանքերն ու եկեղեցիները: "Եկել ենք նախազգուշացնելու բոլորին, որ այս կերպ շարունակվելու դեպքում այս տարածաշրջանում կարճ ժամանակ անց անհետանալու է կայունություն կոչվածը:Եկել ենք` նախապես հիշեցնելու բոլորին, այդ թվում` ժողովրդավարության ջատագով արևմտյան տերություններին, որ Վրաստանը վաղուց խաբում է իրենց, Վրաստանում այսօր գոյություն չունեն կառավարական կամ տեղական ինքնակառավարական օղակները, Վրաստանն արդեն վաղուց վերածվել է ոստիկանապետության: Բռնությունը ծնում է դիմակայություն և նման կերպ շարունակելու պարագայում հակաքայլերը ադեկվատ են լինելու, քանի որ պահանջատեր ու ազատ ջավախահայությունն իր կողքին ունի մեզ` այստեղ հավաքվածներիս: Մենք եկել ենք, որպեսզի միասին տեր կանգնենք Ջավախքին",- ամփոփել է Հայաստանի Ազգային նեոպահպանողական շարժման առաջնորդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |