2 նոյեմբերի 2001 - 18:56 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ռուսաստանյան ՕՐՏ հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` Թուրքիայի զինված ուժերի հատուկ ծառայությունների կատարման ստորաբաժանումը պատրաստվում է Աֆղանստանում վերգետնյա ռազմական գործողություններին մասնակցելուն: Այդ ֆոնի վրա առավել հատկանշական է երեւում Թուրքիայի ձգտումը անդամակցել Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին: Օրերս Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունների խմբի ղեկաավար Ռոբին Քուքը Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեկ մահմեդական երկրի անդամակցության անհրաժեշտութթյան մասին: Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները հակված են այդ հայտարարությունը գնահատել որպես Թուրքիան համաշխարհային գործընթացներում ավելի ակտիվորեն ներգրավելու անհրաժեշտության ճանաչում: Բաքվում հրատարկվող «Զերկալո» թերթը գրում է, որ «եթե ՄԱԿ-ի ԱԽ-ին որեւէ մահմեդական երկրի անդամակցումը դառնա անհրաժեշտություն, ապա առավել հավանական է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը կառաջադրեն Թուրքիայի թեկնածությունը: Ներկայումս քիչ է հավանական, որ Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը գտնեն մեկ ուրիշ` բոլոր չափանիշներով ավելի հարմար թեկնածություն»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: