ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ11 հունիսի 2003 - 22:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանում ձայների մեծամասնություն ստացած Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները այսօր ստորագրել են հուշագիր, որը հաստատում է երկրի կառավարության նոր կազմի ձեւավորման սկզբունքները: Ինչպես լրագրողներին է հաղորդել ՀՀԿ-ի կողմից փաստաթուղթը ստորագրած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ նոր կառավարությունում երեքական նախարարական պորտֆելներ կստանան «Օրինաց երկիր» եւ Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները: Վեց նախարարական պաշտոնները կպահպանի Հանրապետական կուսակցությունը: Բացի վարչապետի պաշտոնից ՀԿԿ-ն կտնօրինի հետեւյալ նախարարությունները` տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների համակարգման, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, բնապահպանության, կապի: Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները կղեկավարեն քաղաքաշինության, կրության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունները: Իսկ Դաշնակցությունը կզբաղեցնի գյուղատնտեսության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարների պաշտոնները: Երեք նախարարական պաշտոն` պաշտպանության, արտաքին գործերի եւ արդարադատության, մնում են կոալիցիայի «շրջանակներից» դուրս եւ այդ նախարարությունների ղեկավարներին կնշանակի երկրի նախագահը: Ստորագրած հուշագրի համաձայն, նշել է վարչապետը, երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների գործունեության պատասխանատվությունը հավասար չափով կկրեն վերոհիշյալ կուսակցությունները, «անկախ այն բանից, թե ում ինչքան պորտֆել բաժին կընկնի»: Ընդ որում, Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ կոալիցիոն կառավարությունը կհամագործակցի նաեւ նախագահին աջակցող այլ քաղաքական ուժերի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |