Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին![]() 22 ապրիլի 2010 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի նախագահի ընտրությունները, բանկի գործունեությունը 2009-ին, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը: Բացի դրանից, հանդիպմանը քննարկվելու են Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը: Միջպետական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է` հիմնված 1993թ. ԱՊՀ տասը երկրների կողմից: Բանկի գործունեության հիմնական ուղղությունը հարցերի լուծումն է, որոնք առաջանում են ֆինանսների ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության ժամանակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |