ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձևը![]() 22 ապրիլի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը քվեարկության դնելու մասին ապրիլի 21-ին Կապիտոլիումի բլուրում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերի ամենամյա հանդիպման հիմնական թեման էին: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա հիշատակը կազմակերպվել էր Կոնգրեսի Հայաստանի Աջակցության խմբի կողմից Ամերիկայի հայկական կազմակերպությունների օգնությամբ և անցկացվել է Խմբի համանախագահներ Ֆրենք Պալոունի և Մարկ Քըրքի կողմից: Հանդիպմանը ներկա էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ռոբերտ Ավետիսյանը: Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կոնգրեսականները դատապարտել են Թուրքիայի քաղաքականությունը, որը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ ուղղված ջանքերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագով է, ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումը և կոչ արել իր գործընկերներին կանգ չառնել, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր կողմից Սթենի Հոյերը կոչ է արել բոլոր ամերիկացիներին չդառնալ Ցեղասպանության համր վկաներ: Կոնգրեսական Հովարդ Բերմանը նշել է, որ Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը հակազդելը բոլոր ամերիկացիների բարոյական պարտականությունն է: 252 բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը նշել է, որ մտադիր է ապահովել Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ԱՄՆ կառավարության, ինչպես նաև Թուրքիայի կողմից: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |