Արմեն Մարտիրոսյան. ՀՀ կոալիցիային մեկ տարի պահանջվեց, հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով![]() 22 ապրիլի 2010 - 15:08 AMT PanARMENIAN.Net - “Ես դրական եմ համարում ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության քայլը, սակայն, միաժամանակ, գտնում են, որ այն ուշացած էր”,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա լոկ գործի կեսն է, անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը: “Եթե հետագայում լինեն նոր գործընթացներ, երկիրը պետք է համաձայնվի միայն այն դեպքում, եթե Թուրքիան համաձայնվի կարգավորել հարաբերություններն առանց որևէ նախապայմանի և բացի սահմանը: Ափսոս, որ կոալիցիային մեկ տարի պահանջվեց, հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով”,-ասել է Մարտիրոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, և եթե գործընթացը շարունակվի, ապա ներքին խնդիրներին կավելանան արտաքինները: Անդրադառնալով ՀՀ նախագահի առաջիկա ուղերձին` Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահը կհայտարարի այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս հայ-թուրքական գործընթացից, հակառակ դեպքում կոալիցիայի քայլն անավարտ կմնա”,-ասել է “Ժառանգություն” կուսակցության նախագահը:
![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: «Ժառանգություն» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |